Հարցազրույց հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ։
– Բացի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից, նաև երկու պրոդյուսերական նախագծեր եք իրականացնում։ Մնո՞ւմ է ժամանակ Ձեզ համար։
– Այո, մի քանի ժամ` քնելու համար։ Այդ ժամերը միայն իմն են։
– Եվ դա Ձեզ բավարա՞ր է։
– Իհա՛րկե ոչ։ Ես վաղուց արդեն անձնական կյանք չունեմ և դա ցավով եմ նշում։ Արդեն հաղթահարել եմ 31-ի շեմը և նոր եմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում այդ տարիքը տղամարդու համար։ Ավելի քան երբևէ սկսել եմ մտածել անձնական կյանքի մասին։ Բայց մտածելը մի բան է, գործելն ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում։
– Չի՞ ստացվում, թե՞ լավ չեք ուզում։
– Ուզելը` ուզում եմ, շատ եմ ուզում։ Ինչ-որ մի կետից պիտի սկսեմ, բայց ես այդպես էլ չեմ հասկանում, թե որ կետից սկսել։
Շարունակությունը կարդալ հղմամբ՝ https://168.am/2015/03/10/465660.html