Հայ հաղորդավար պրոդյուսեր
հանրային գործիչ

Hrach

Կենսագրություն

Հրաչ Վաչիկի Մուրադյանը (ծնված 10-ը նոյեմբերի 1983թ․) ազգությամբ հայ հաղորդավար, պրոդյուսեր, դերասան և հանրային գործիչ է։ Մուրադյանը հայտնի է որպես աշխարհահռչակ «Ձայնը» / «The Voice» նախագծի Հայաստանյան մրցույթի առաջին եթերաշրջանի հաղորդավար, ինչպես նաև թոք-շոու ժանրի առաջին հայկական «Բաց նախագիծ» և հայկական հեռուստատեսության ամենավարկանիշային «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի հաղորդավար։
Հրաչ Մուրադյանը ծնվել է հայկական ավանդական ընտանիքում, սովորել է Երևանում։ Որպես հաղորդավար առաջին քայլերը կատարել է 14 տարեկանում՝ միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանության բաժին։ Ինստիտուտում սովորելու տարիներին նա արդեն վարում էր ժամանցային «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը, ինչպես նաև «Հայ FM» ռադիոկայանի հաղորդավարն էր։